ՀՀԿ-ականներն այս պահին խմբակցության նիստ են հրավիրել. ով կլինի վարչապետի նրանց թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ, եթե Հանրապետական կուսակցությունը որոշի մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին հանդես գալ սեփական թեկնածուով, ապա նրանց ընտրությունը կանգ է առնելու փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, ով ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի կադրերից է: Նրանք հասկացել են, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն այնքան էլ չի ընդունվում:

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր էլ Արմեն Գևորգյանի թեկնածությունն առաջադրելու շուրջ քննարկումները  շարունակվել են:  Այս պահին Հանրապետական խմբակցության անդամները հավաքվել  Ազգային ժողովում եւ հրավիրել խմբակցության նիստ: Քննարկումների արդյունքում նրանք վերջնական որոշում կկայացնեն: Այս պահի դրությամբ, չնայած հասարականական ճնշումներին, երկրի կաթվածահար վիճակին,  նրանք հակված են հանդես գալ սեփական թեկնածուով:

Նշենք սակայն, որ խմբակցության անդամների մի մասն էլ ամեն դեպքում հակված է հաջորդ ընտրությունները դարձյալ տապալելու տարբերակին: Իսկ ինչպես հայտնի է՝ այդ դեպքում արդեն խորհրդարանը կլուծարվի, եւ արտահերթ ընտրություններ կլինեն գործող ընտրական օրենսգրքի պայմաններում` ռեյտնինգային ընտրակարգով:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ կլինի ՀՀԿ խմբակցության նիստի ասվարտից հետո:




Լրահոս