«ՀՀԿ հեռացիր», «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով գյումրեցի ցուցարարները մտել է Գյումրու քաղաքապետարան: Նրանք կոչ են արել համայնքապետարանի աշխատակազմին միանալ իրենց, դուրս գալ փողոց ու պահանջել ՀՀԿ-ի հրաժարականը: Ցուցարարներին հաջողվել է ընդունարանից շարժվել դեպի աշխատասենյակներ ու միանալու կոչեր հնչեցնել:
Ապա նրանք բարձրացել են երրորդ հարկ ու պահանջել համայնքի ղեկավարին միանալ իրենց, հակառակ պարագայում հրաժարական տալ: Սամվել Բաասանյանը հայտնել է, որ ժողովրդի կողքին է, բայց նրանց հետ փողոց դուրս գալ հրաժարվել է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: