Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարևոր հայտարարություններ են հնչելու:
«Այսօրվա մեր ակցիան աննախադեպ ծավալ է ընդունել և հանրապետությունում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ շատ կարևոր հայտարարություններ պետք է արվեն: Կոչ եմ անում քաղաքացիներին ուղիղ ժամը 17:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ»,- ասել է Փաշինյանը: