Շիրակի և Արագածոտնի մարզպետներին պաշտոնապես կազատեն աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի և Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետները վաղը պաշտոնապես կազատվեն պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության վաղվա նիստի օրակարգից:

Օրակարգում հրապարակված են որոշումներ, ըստ որոնց` Աշոտ Սիմոնյանը կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, Արթուր Խաչատրյանն էլ` Շիրակի մարզպետի պաշտոնից՝ կրկին իր դիմումի համաձայն: Երկու որոշումներն էլ ընդ որում չզեկուցվող են:




Լրահոս