
ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Սերժ Սարգսյանը հեռացավ Ազգային ժողովից: Հիշեցնենք, որ նա այնտեղ հանդիպում էր անցկացնում ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Մենք տեղեկացանք, որ նրա հեռանալուց հետո այս պահին հանրապետականները շարունակում են խմբակցության նիստը, սակայն արդեն առանց կուսակցության ղեկավարի:
Հիշեցնենք, որ նրանք քննարկում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը:>