
Քիչ առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սոցցանի իր էջում գրեց, որ իրեն է զանգահարել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
«Քիչ առաջ ինձ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր լուծումները»,- ասված է Փաշինյանի գրառման: