
Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ընթանում է Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Փաշինյանը քիչ առաջ իր սոցցանի էջում գրել է. «Այս պահին հանդիպում եմ Գագիկ Ծառուկյանի հետ։ Լրագրողներին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց»։
Նշենք, որ նախատեսվում է հանդիպումից հետո ճեպազրույց հյուրանոցի մոտ։