Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին. Հանրապետականը սեփական թեկնածու չի առաջադրելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»,- ասաց Բաղդասարյանը: