«Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպունից հետո դուրս են եկել լրագրողների մոտ եւ հայտնել որոշումը։
«Քննարկեցինք, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում կպաշտպանի ժողովրդի թեկնածուին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։