Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական
Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր
ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա
Մոգերինիի հետ:
Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և
ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական
իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական
երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների
շրջանակում: