
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, որ նաեւ ՀՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի խորհրդի նախագահն էր, հրաժարվել է իր կուսակցական պաշտոնից: Այս թեմայի շուրջ նա «Ժողովուրդ» օրաթերին հայտարարեց, որ «վերացնելու» է ՀՀԿ-ի անդամատոմսը: «Ես ժողովրդավար տղա եմ, միշտ եղել եմ ժողովրդի կողքին եւ կշարունակեմ մնալ»,- հայտարարեց նախկին քաղաքապետը:
Նշենք, որ անցած տարում Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն չսատարեց Վոլոդյա Խլոյանին: Հավանաբար սա է պատճառը, որ Խլոյանը իր նեղացվածությունը ՀՀԿ-ից այսպես է արտահայտում: