Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եվ ըստ օրենքի, նրա փոխարեն պետք է մեկ այլ պատգամավոր մանդատ ստանա: Ավալյանը ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր է և ներկայացնում է Տաուշի մարզը՝ 13-րդ ընտրատարածքը: Նա ընտրություններում ստացել էր 17202 ձայն, իսկ նրան հաջորդում է Հակոբ Հակոբյանը՝8090 ձայն: Վերջինս նախորդ գումարման խորհրդարանում պատգամավոր է եղել:
Իսկ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը պատգամավոր է դարձել համամասնական ցուցակով: Նրա փոխարեն պատգամավոր կդառնա Ռուզաննա Առաքելյանը: