
«Հենց նոր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: