Փաշինյանի հոդվածը գրադարանի արխիվում «պեղել ու հայտնաբերել» է Արսեն Բաբայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մայիսի 1-ի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի 2001թ. համարում Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որպես նրա՝ նախկին ու ներկա դիրքորոշումների մասին վկայող փաստ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սաղաթելյանի համար Փաշինյանի հոդվածը գրադարանի արխիվում «պեղել ու հայտնաբերել» է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, որը համատեղության կարգով նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է:

Ասում են` Արսեն Բաբայանն այսպիսի ծառայություններ մատուցելով` փորձել է վարձահատույց լինել իր անմիջական ղեկավարին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ լրացուցիչ պաշտոն տալու համար: Հիշեցնենք, որ Արա եւ Արման Սաղաթելյաններն ազգականներ են:




Լրահոս