Armenian text to speach

Այսօր ոստիկանության գնդապետի կողմից վիրավորված ոստիկանը ևս մահացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:




Լրահոս