Բակո Սահակյանն այցելել է սահմանագծեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծերից մեկը եւ տեղում ծանոթացել տիրող իրավիճակին ու զինվորների ծառայության ընթացքին:

Նույն օրը Մարտունի քաղաքում երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս