Որքան է բանկը թալանած և երկու մարդու կյանք խլած գնդապետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնք մահացել են: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

ArmLur.am-ն ուսումնասիրեց հանցագործություն կատարած գնդապետի ունեցվածքը: 2017 թվականին ներկայկացված ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրի համաձայն, նա ունի երկու անշարժ գույք, որոնց մասին մանրամասն տվյալներ ներկայացված չեն: Բացի այդ, ըստ պաշտոնը ստանձնելու առթիվ ներկայացված հայտարարագրի, ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ:




Լրահոս