Եթե պետք է ընտրեին Փաշինյանին, դա պետք է անեին մայիսի 1-ին. ՀՀԿ գործարար-պատգամավոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին, ասել է, թե շատ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեին միանգամից՝ հենց մայիսի 1-ին: «Շատ ավելի օպտիմալ կլիներ, եւ ես սպասում էի, որ այդ ընտրությունը տեղի ունենար մայիսի 1-ին: Անկեղծ ասած` ինձ համար մինչեւ այս պահն անհասկանալի է, թե ինչու այդպես եղավ, եւ ինչու այդ հարցը ձգվեց: Միգուցե ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով է դա, չեմ կարող ասել, քանի որ ես այդ ամեն ինչի մեջ չկամ, դժվար է մեկնաբանել:

Բայց իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ դա լիներ ամսի 1-ին»: Ըստ նրա. «Եթե պետք է ընտրեին Փաշինյանին, ապա դա պետք է անեին մայիսի 1-ին: Գուցե շատ բաներ կան, որ ես տեղյակ չեմ, միգուցե եւ ճիշտն էլ դա էր, բայց իմ տեսակետից ճիշտ կլիներ այնպես: Ինչու եմ դա ասում, քանի որ նույն խմբակցությունում եւ կուսակցությունում շատ ու շատ պարկեշտ մարդիկ կան, որոնց այս ընթացքում պիտակավորեցին, եւ բացարձակ դա իրենց հարիր չէ»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս