«ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ». Արմեն Ռուստամյանը՝ Աղվան Վարդանյանի մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հեռացվի նաեւ կուսակցությունից: «ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»,- ասաց նա: Ռուստամյանն անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին հնչեցրած տեսակետին, թե պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով:

«Պատգամավորը իրավունք ունի առաջնորդվել իր համոզմունքներով, սակայն սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»,- ասաց նա: Աղվան Վարդանյանն էլ երեկ խորհրդարան էր եկել եւ լրագրողների հետ զրույցում հերքեց, թե այդպես է վարվել իր վրա եղած ճնշումների պատճառով: Նրա փոխարեն պատգամավոր կդառնա ՀՅԴ-ական Ռուզաննա Առաքելյանը: Հիշեցնենք` մանդատից հրաժարվել է նաեւ ՀՀԿ-ական Գրիգորի Ավալյանը, որը հակառակվել էր ՀՀԿ խմբակցության որոշմանը եւ չէր մասնակցել ու դեմ չէր քվեարկել Փաշինյանին: Ավալյանը վարկանիշային պատգամավոր է թիվ 13 ընտրատարածքից, եւ նրա փոխարեն Տավուշի մարզից մանդատ կստանա նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս