«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ չի դարձել վարչապետ, սակայն ԱԺ-ում երեկ նրա շուրջ արդեն քծնանքի մթնոլորտ էր ձևավորվել։ Նրան մոտենում էին, ողջագուրվում պատգամավորներ, որոնք նախկինում, մեղմ ասած, աչքով աչք չունեին Փաշինյանին, առիթը բաց չէին թողնում չարախոսել հետևից։
Իսկ ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, որն Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան «բռնցքամարտի» միակ ականատես վկան էր, բայց այդպես էլ չցանկացավ ցուցմունք տալ ՀՀԿ-ական պատգամավորի դեմ, ԱԺ բուֆետում այնքան ինքնամոռաց էր ողջունում, որ քիչ էր մնում պոկեր Փաշինյանի ձեռքը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: