«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ով չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու քվեարկությանը, չի ստորագրել նաև նրան երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ:
Պատճառը ամենևին էլ այն չէ, որ Մանուկյանը դեմ է վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությանը: Նրա մտերիմները հայտնում են, որ Մանուկյանը այս օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ վիրահատել են նրա սիրտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: