Ավարտական դասարաններում դրամահավա՞ք է. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով` այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է: Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելը արգելված է, այդուհանդերձ մեզ ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քնննությունների համար մեծ գումարներ են պահանջում: <ՉԻ> աղբյուրների փոխանցմամբ`Աջափնյակ վարչական շրջանում Երևանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենին համար որպես <մաղարիչ> պահանջում են 40 հազարական դրամ, որպեսզի քննությունները <հարթ>անցնեն և <նորմալ> գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում: Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում են 20-22 աշակերտ և գումարի չափի մասին կարելի է պատկերացում կազմել: Ահազանգողները նշում էին, որ քաղաքապետարանում տեղյակ են թիվ 122 դպրոցի տնօրենի <աշխատաոճին>, նա քանիցս նկատողություն է ստացել նման գործելաոճի համար, բայց այդպես էլ մնացել է նույն պաշտոնում:

Փորձեցինք դրամահավաքության ահազանգի մասին մեկնաբանություն ստանալ նաև թիվ 122 դպրոցի տնօրենից: Ի պատասխան նա նշեց. <Ես տեղյակ չեմ դրամահավաքությունից: Ամեն տարի հենց այս օրերին նման զանգեր են հնչում մեր դպրոցի մասին, ես չգիտեմ, թե ո?վ է զանգերի հեղինակը, բայց կարող եմ նորից ասել, որ նման բան չկա: Ես կարող եմ տալ 9-րդ դասարանների դասղեկների կոնտակտները, դուք կարող եք զրուցել նաև նրանց հետ: Ես ինքս 40 տարվա մանկավարժական փորձ ունեմ, հայրս եղել է թիվ 168 դպրոցի տնօրենը` իր գործի նվիրյալ, մայրս կոնսերվատորիայում է դասավանդել երկար տարիներ ու այդ ընտանիքում մեծացած լինելով ես չէի կարող նման բան թույլ տալ մեր դպրոցում: Երեկ մեր դպրոցում այբբենարանին նվիրված միջոցառում էր ու երբ ինձ ծաղիկներ նվիրեցին, ես անկեղծորեն ասացի, որ պետք չէր նման բան անել: Իսկ դուք ասում եք 40 հազար դրամ են հավաքում, նման բան չկա>.իր խոսքը եզրափակեց տնօրենը:

Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում:




Լրահոս