Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալը յուրացրել է Վարդանյանների տված գումարները. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Տավուշի մարզի Տավուշ <Թովուզ> սահմանամերձ գյուղի բնակիչները և դժգոհում էին, որ գյուղապետ Արսեն Հովհաննիսյանը թույլ չի տալիս, որպեսզի համագյուղացիները մասնակցեն համաժողովրդական շարժման ակցիաներին: Գյուղապետը, որը գյուղացիների հետ առանձնապես չի առնչվում, նրանց ի մասնավորի հրահանգել է. <Մնացեք ձեր տներում, ձեր ինչի?ն ա պետք ցույցեր անելը, հենա ապրում եք էլի>: Գյուղացիների խոսքով`Արսեն Հովհաննիսյանը ապրում է շքեղ պայմաններում և օգտվում է կյանքի բոլոր բարիքներից, մինչդեռ իրենք ապրում են չարքաշ ու դժվարին կյանքով:

Ըստ Տավուշցիների`Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է և գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ, Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել և այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին: Գյուղի խնդիրները լուծելու փոխարեն, գյուղապետը յուրացրել է <Գրանդ Հոլդինգի> սեփականատեր Վարդանյան եղբայրների կողմից Տավուշ համայնքին նվիրաբերած կլորիկ գումարը: Հիշեցնենք, որ այդ գումարը տրվել էր նպատակային օգտագործելու համար,այն պետք է ծախսվեր գյուղի ջրագծերի և ճանապարհի նորոգման նպատակով, սակայն պարզվում է, Տավուշի գյուղապետը այդ գումարով անասնագոմեր է կառուցել սեփական ֆերմայի անասունների համար:

Մարդկանց աչքերին թող փչելու համար նա գյուղում երկու աղբյուր է կառուցել, դրանցից մեկը տեղադրելով սեփական տան դիմաց:

Ի դեպ, մի քանի օր առաջ Արթուր Հովհաննիսյանը շքեղ ավտեմեքենա է գնել և գյուղացիների խոսքով ` շարունակում է սահմանամերձ համայնքի հազար ու մի խնդիրներին նայել վարդագույն ակնոցներով:

Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում:




Լրահոս