ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ մայիսի 8-ին քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նշենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել` կապված այն լուրերի հետ, թե վերջին իրադարձությունների պատճառով աշխատակիցների աշխատավարձերը չեն տրվելու: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը համարվում է այն եզակի կառույցներից մեկը, որը երբևէ չի ուշացրել ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, խրախուսվել են իրենց որակյալ և նվիրված աշխատանքի համար, վճարվել են հավելյալ աշխատաժամանակի դիմաց:
Ընկերության համար կարևորագույն ռեսուրս համարվում է աշխատողը, և անում ենք հնարավոր ամեն ինչ` պահպանելու համար աշխատանքային առողջ մթնոլորտը, միջանձնային ճիշտ փոխհարաբերությունը. դա վկայում է մեզ մոտ երկարաժամկետ աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների թվաքանակը:
Ուստի, խնդրում ենք Ձեզ` լինել ազնիվ, լուսաբանել միայն իրականությանը վերաբերող փաստեր»: