Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորներից բաղկացած պատվիրակությունն այս պահին մեկնում է Արցախ: ArmLur.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, թե իրենք արդեն Արցախի ճանապարհին են, և այսօր ուշ երեկոյան նախատեսվում է հանդիպում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարբեր խնդիրներ, այդ թվում՝ ներհայաստանյան, ներքաղաքական վերջին զարգացումները: Զոհրաբյանը հրաժարվեց հավելյալ տեղեկություն տրամադրել: