Թիվ 11 դպրոցում ուսուցչի են ծեծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի գլխին սև ամպեր են կուտակվել: ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ դպրոցի սաները պահանջում են նրա հրաժարականը:

Իսկ մայիսի 2-ին իրավիճակն այստեղ ավելի լարված էր: Հիշեցնենք` համաժողովրդական շարժմանը միանալ փորձող դպրոցականները ահազանգել էին, որ տնօրենը նրանց փակել է ներսում և արգելում է դուրս գալ:

Ավելին, այսօր նաև ուսուցիչները հայտարարեցին, որ մշտապես հետապնդվել են տնօրենի կողմից իրենց քաղաքական հայացքների պատճառով: Նրանցից շատերը պատմում էին, որ իրենց հասանելիք հավելավճարներն անգամ տնօրենը հետ էր պահանջում:

Թե ինչ ճակատագիր է սպասվում Ռուզան Ազիզյանին, դեռևս վաղ է ասել, սակայն մինչ այդ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօրվա ակցիան առանց միջադեպերի չի ավարտվել:

Այսպես, ArmLur.am-ի տեղեկություններով, դպրոցում բախումների հետևանքով տուժել է ուսուցիչներից մեկը:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այստեղից մեզ փոխանցեցին, որ ուսուցչուհին հոսպիտալացվել է արմնկային հոդի քերծվածք ախտորոշմամբ: Նրա վիճակը կայուն է, նա շուտով դուրս գրվի:

Իսկ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան. քարտուղարությունից վստահեցնում են, որ նա տեղում չէ:




Լրահոս