
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորք բժշկական կենտրոնի, Նորքի այգիների, Ամառանոցային փողոցների, Արմենակյան 1-ից-135 համարների և 1-ից-3 նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: