
Թուրինի «Յուվենտուսն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել կազմը ՊՍԺ-ի երեք ֆուտբոլիստով:
Ինչպես վստահեցնում է «Tuttosport»-ը, թուրինյան ակումբը հետաքրքրված է պաշտպան Թոմաս Մենյեի և կիսապաշտպաններ Անխել դի Մարիայի և Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով:
Մենյեն, հիշեցնենք, կորցրել է տեղը թուրինյան ակումբի հիմնական կազմում` մրցակցությունը զիջելով Դանի Ալվեսին:
Դի Մարիան, ինչպես սպասվում է, կարող է հեռանալ ակումբից ոչ մեծ գումարի դիմաց, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019 թվականի ամռանը: