Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին հասարակ հյուրերին որոշել են չկերակրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն իրենց հարսանիքին կանչել են 1,2 հազար հասարակ մարդկանց, սակայն նրանց խորհուրդ են տվել իրենց հետ ուտելիք վերցնել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian հրատարակությունը: Ոչ արտոնյալ հյուրերին Մեծ Բրիտանիայի բոլոր անկյուններից ընտրել են ինը լորդ-փոխարքաներ: Հաղորդվում Է, որ զույգը խնդրել Է «ընտրել բնակչության տարբեր շերտերի եւ տարբեր տարիքի մարդկանց, որոնք դրսեւորել են առաջնորդի որակներ եւ ծառայել իրենց կոմսություններին»:

Հրավիրվածները չեն կարող Վինձորի դղյակի Սբ.Գեորգիի մատուռում ներկա լինել ամուսնական բուն արարողությանը, բայց կկարողանան տեսնել, թե ինչպես Է կառքը մտնում դղյակ եւ դուրս գալիս այնտեղից: Ուղեկցող նամակում հյուրերին նախազգուշացրել են, որ արարողությունը կտեւի շուրջ չորս ժամ, եւ խորհուրդ են տվել իրենց հետ վերցնել ուտելիք եւ ըմպելիք, քանի որ հնարավոր չի լինի դրանք գնել տեղում: Նման որոշումը հարուցել Է հրավիրվածների խիստ քննադատությունը:

«Եթե ես ուշաթափվեմ, ապա դա հիացմունքի պատճառով չի լինելու»,- ստեղծված իրադրությունը հեգնանքով մեկնաբանում Է Քովենթրիից բարեգործական կազմակերպության ղեկավար Ռաշիդ Բհեյթը: Այդուամենայնիվ, The Independent հրատարակության տվյալներով, ավելի ուշ հրավիրվածներին եկել Է մի նամակ, որում տեղեկացվել Է, որ ուտելիքը եւ ըմպելիքը, այնուամենայնիվ, հասանելի կլինեն հասարակ մարդկանց, սակայն դրանց քանակությունը սահմանափակ Է լինելու: Հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին: Հանուն ամուսնության Մեգան Մարքլը հրաժարվել Է դերասանի կարիերայից եւ պլանավորում Է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ընդունել:




Լրահոս