Ապրիլի 9-ից ուժի մեջ մտած Սահմանադրության հեղինակները մի լավ հոգացել են, որպեսզի հնարավոր ամեն միջոցներով բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների լայն հնարավորությունները:
Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն կանգնած է իշխանությունը կորցնելու ճանապարհին. մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուն վարչապետ կընտրվի: Բայց դրանից հետո պարզվում է՝ արտահերթ ընտրություններին հասնելը շատ դժվար է, նույնիսկ ժամանակատար գործընթաց է:
Նոր Սահմանադրության մեջ այնքան խճճված են ներկայացված հոդվածները, որ դրանցից գլուխ չեն հանում անգամ հեղինակներն ու իշխանության ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: