
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ն իր շարքերից հեռացրեց պատգամավոր Աղվան Վարդանյանին, քանի որ նա դեմ գնաց կուսակցության որոշմանը և դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Վարդանյանը մի սրտաճմլիկ տեքստ գրեց՝ փորձելով ապացուցել, որ ինքն առաջնորդվել է սկզբունքներով և ոչ թե դրանց հակասող հրահանգով: Բոլորին է հայտնի, որ Աղվան Վարդանյանին Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելու հրահանգը տվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում հետ Վարդանյանը ոչ միայն քավոր-սանիկական հարաբերություններ ունի, այլ նրանից անմիջական ֆինանսական կախվածություն: Այնպես որ, սկզբունքներից ով ուզում է թող խոսի, բայց Աղվան Վարդանյանը կարող է խոսել միայն փողից ու անձնական շահից:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: