Նիկոլ Փաշինյանը լավ տարբերակ է ընտրել. մայիսի 9-ին կլինի Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ արդեն Հայաստանը կունենան նոր վարչապետ. խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ անգամ դե յուրե իշխող ՀՀԿ-ն է հայտարարել, որ նպաստելու է նրա ընտրությանը` ապահովելով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընտրվելուց հետո` արդեն մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախի Հանրապետություն, մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:

Նկատենք, որ այս առումով Փաշինյանը լավ տարբերակ է ընտրել, քանի որ հակառակ դեպքում Երեւանում նա ստիպված էր լինելու որպես վարչապետ պաշտոնական արարողություններին մասնակցել ՀՀԿ-ական պաշտոնյաների հետ միաժամանակ: Չնայած` քանի դեռ չեն անցկացվել ԱԺ նոր ընտրությունները, նա վաղ, թե ուշ ստիպված է լինելու նման շքախմբի կազմում հայտնվել:

Բացի այդ` մայիսի 10-ին կլինի Փաշինյանի վարչապետության առաջին կառավարության նիստը, որին եւս ՀՀԿ-ական փոխվարչապետներն ու նախարարները կմասնակցեն: Ի դեպ, Փաշինյանն արդեն խոստացել է, որ այդ նիստին կմասնակցեն նաեւ լրագրողները, ասել է, թե նա կառավարության նիստերը պատրաստվում է դռնբաց անցկացնել:




Լրահոս