
Մայիսի 5-ին, ժամը 04:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մրգանուշ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz C 190» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Կ., ծնված 1982թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Պատահարի հետևանքով տուժածներ չկան: