
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ն, որը ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար: