Նիկոլ Փաշինյանը հայտնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին հայտնել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ հանդիպման մասին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին և կառավարությանը ու հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են և, անշուշտ, կշարունակեն զարգանալ»,- գրել է Փաշինյանը:




Լրահոս