
Մայիսի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի դիմումը՝ կապված պայմանավորված խաղ կազմակերպելու հետ:
Արդյունքում որոշում է կայացվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ»- տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: