
Ես կարող եմ վստահեցնել, որ մենք ներկա կլինենք և մեր մասնակցությունը բերելու ենք ընտրություններին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքով, վաղը վարչապետի ընտրություն տապալելը չի բխում ՀՀԿ-ի շահերից, քանի որ եթե վաղը տապալեն ընտրությունները, ապա միանգամից գնալու են արտահերթ ընտրությունների:
«Սա կլինի միակ ճիշտ լուծումը, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը ընտրվի վարչապետ»,- նշեց Ռուստամյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: