Սերժ Սարգսյանը պատգամավորներին անհայտության մեջ է պահում. ինչ որոշում կկայացվի ՀՀԿ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները քիչ անց՝ 15:00-ին, կհավաքվեն Մելիք Ադամյանում և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ կանցկացնեն: Վաղվանն ընդառաջ Հանրապետական կուսակցության անդամները ցանկանում են վերջին շտկումներն անեն ու վերջնական որոշեն, թե ով ինչպես պետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Հետաքրքիր է, որ մինչ վերջին պահը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամներին անհայտության մեջ է պահում՝ մինչև վերջ չբացահայտելով ու չասելով, թե նրանցից ովքեր պետք է կողմ քվեարկեն, ովքեր` դեմ: ԳՄ նիստից հետո տեղի կունենա ՀՀԿ խմբակցության նիստ, և միայն այդ ժամանակ պատգամավորները կիմանան իրենց անելիքները:

Սակայն չպետք է մոռանալ, որ Հանրապետական խմբակցությունում հաճախ են որոշումներ փոխվում, և այսօր կայացված որոշումների հետ էլ չպետք է շատ հույսեր կապել, քանի որ մայիսի 1-ին ևս վերջնական որոշումը կայացվեց միայն 16:30-ին:




Լրահոս