ArmLur.am-ի տեղեկություններով, «Ծառուկյան» խմբակցությունը վաղը Ազգային ժողովի հատուկ նիստին ներկայանալու է ամբողջ կազմով: Չնայած նախորդ՝ մայիսի 1-ին կայացած նիստի ժամանակ խմբակցության պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Իշխան Զաքարյանը բացակա էին և չէին ստորագրել նաև Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու ձևաթղթի տակ, սակայն մենք տեղեկացանք, որ նրանք վաղը կմասնակցեն նիստին եւ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին:
Այս օրերին Մելիք Մանուկյանը գտնվում էր ԱՄՆ-ում, և ArmLur.am-ի տեղեկություններով, այս գիշեր վերադարձել է Հայաստան, Իշխան Զաքարյանը ևս նիստին մասնակցելու խոստում է տվել:
Հիշեցնեք, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է` Նիկոլ Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների: