Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ «Ոտքի, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը: Նիստին ներկա էր նաև Եմ-ում ՀՀ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դատարանը քիչ առաջ ներկայացրեց վճիռը՝ հայտարարելով, որ Անդրիաս Ղուկասյանը խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ազատվեց դահլիճից:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան` հիմնավորում պահանջելով: Ըստ այդմ` հարց էր բարձրացվել` արդյոք չեն խախտվել իրավունքները:




Լրահոս