Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին լիովին այլ Հայաստանում․ Անդրիաս Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո նշեց, որ եթե նույնիսկ չլիներ այս որոշումը, Հայաստանում փոխվել է իրավիճակ, փոխվել է մեր հանրությունը:

«Արդեն ունենք հանրություն, որը երկրում պահանջում է սահմանադրական կարգ: Իսկ դա նշանակում է, որ արդարությունն անպայման պետք է վերականգնվի: Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին լիովին այլ Հայաստանում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանում նրան ազատ արձակելու վճիռ կայացվեց: «Դատարանը որոշեց՝ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը փոխել և դատական նիստերի դահլիճից Անդրիաս Ղուկասյանին անհապահ ազատ արձակել: Որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ բնակավայրից չհեռանալու մասին»,- հայտարարեց դատավորը:

Հիշեցնենք, որ Ղուկասյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 30-ին՝ Սարի թաղի հայտի դեպքերի կապակցությամբ: Այնուհետև նա կալանավորվել էր:




Լրահոս