ArmLur.am-ի թղթակիցն հայտնում է, որ ՀՀԿ խմբակցության նիստն ավարտվեց: Պատգամավորներն արդեն դուրս են գալիս ՀՀԿ կենտրոնական գրասենյակից: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում պատգամավոր Գևորգ Կոստանյանն անդրադարձավ շենքի ներսում տեղի ունեցած վիճաբանությանը, որը տեղեկությունների համաձայն, եղել էր նրա և Գագիկ Բեգլարյանի միջև:
Լրագրողների հարցին ի պատասխան Կոստանյանը նշեց, թե իր հետ ոչ ոք չի կարող վիճաբանել: Իսկ դիտարկմանը՝ Բեգլարյանը փորձո՞ւմ էր ուղղորդել Ձեզ, նա զարմացավ՝ նշելով, թե ինչ ուղղորդող և ուղղորդվող եք գտել: Այլ հարցերի Կոստանյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե արդեն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կհայտնի, թե ինչ որոշում է կայացվել և ովքեր են կողմ քվեարկելու: