ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդորել ենք, որ մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեն Փաշինյանին. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ խմբակցության նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կրկին ագամ վերահաստատեց, որ իրենք վաղն աջակցելու են, որպեսզի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ:

«Իրենք ունեն 45 ձայն, մենք համապատասխան ձայներ կապահովենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ», – նշեց Շարմազազանովը՝ ասելով, թե այլ մանրամասներ հայտնի կդառնան վաղը՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթի ժամանակ:

Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, Շարմազանովը հստակ չասաց, թե ովքեր կլինեն կողմ քվեարկողները, միայն նշեց, թե իրենք հորդորելու և արդեն հորդորել են այդ պատգամավորներին, որ վաղը կողմ քվեարկեն՝ կապ չունի 7, 10, թե 15 հոգի կլինեն: «Այստեղ որեւէ պառակտում չկա, սա մեր կոլեկտիվ որոշումն է։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»,- ասել է նա։

Շարմազանովը նաև հերքեց, թե ՀՀԿ նիստում վիճաբանություն է  եղել:




Լրահոս