Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վերջինս ընտրվի վարչապետ: Այդ մասին նա ասել է «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ:
«Եթե նրա հետ հրապարակում աշխատել եմ, միգուցե, կկարողանամ: Իսկ, եթե նա դառնա վարչապետ, ոչ թե կկարողանամ, այլ ես կաշխատեմ նրա հետ», – ասել է Սարգսյանը:
Վերջինս ընդգծել է, թե Փաշինյանի հետ վերջին հանդիպումները կառուցողական են եղել: «Նա երիտասարդ, տաղանդավոր մարդ է, որը զգում է, տաղանդավոր կերպով կառավարում է երիտասարդների մտքերն ու ցանկությունները: Սակայն դա մի որակ է: Թե ինչպիսի վարչապետ նա կլինի, ցույց կտա ժամանակը», – հավելել է Սարգսյանը:
Նա նաև հավելել է, որ պատրաստ է Փաշինյանին խորհուրդ տալ, եթե նա դա ցանկանա: «Նաև ես ցանկանում եմ ցույց տալ, որ ինձ համար առաջնային է լինելու օրենքն ու օրինականությունը, Սահմանադրությունը: Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, իմ մեջ պատ կտեսնի», – հավելեց նա: