
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ծավալած թավշյա հեղափոխությունն ակտիվացրել է «առվակներին»։ Նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից ու հարազատ մարզում ռևանշի գնալ։ Նա ակտիվացրել է իր կողմնակիցներին, որոնք փորձում են հեռացնել անցանկալի կադրերին։
Ուրբաթ օրը Արտաշատի քաղաքապետարանի 14 հոգանոց ավագանու 9 անդամները բոյկոտել են ավագանու նիստը, նրանք շարունակելու են բոյկոտն այնքան, մինչև անվստահություն հայտնեն երիտասարդ քաղաքապետ Կարեն Բենիամինյանին։ Կան տեղեկություններ, որ բոյկոտը հրահրում են Աբրահամյանները։
Անհնազանդ ավագանիները բոյկոտով, սակայն, չեն բավարարվել և երեկ արդեն բացահայտ՝ անուն-ազգանուններով և ստորագրությամբ տեքստեր էին տարածում, որ պաշտպանում են վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: