«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին հարցերը պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները, այլ ոչ թե տնտեսությունը: «Կարծում եմ` տնտեսական խնդիր չէր այս իրադարձությունների առաջացումը… Արդարությունը հիմնվում է մարդու իրավունքների եւ ազատությունների վրա: 20 տարի այդ իրավունքները` օրենքների եւ որոշումների տեսքով, մարդկանցից օտարված են, կաթիլ-կաթիլ օտարվել են: Հիմա պետք է մարդկանց վերադարձնել այդ իրավունքներն ու ազատությունները:
Մնացածը մարդիկ կանեն. մարդիկ կշենացնեն իրենց երկիրը, կզարգացնեն տնտեսությունը, հաջողություններ կնվաճեն»,- պնդել է պարոն Արսենյանը: Նա անդրադարձել է նաեւ Փաշինյանի հայտարարությանը, թե կառավարությունում օլիգարխներ չպետք է լինեն: «Իմ իմացած բոլոր վարչապետները հայտարարել են այդ նույն բանը, բայց չեն արել: Փաշինյանը պետք է դա անի, այդ է տարբերությունը: Ինքն այնքան մեծ վստահության քվե ունի, որ դժվար կլինի այդ վստահության քվեն չիրացնել»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: