ՀՀԿ-ն պատրաստ է հանձնել իշխանությունը. մանրամասներ Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակից, այդ թվում և՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար-ՌԴ նախագահ հեռախոսազրույցից։ Պարզում է՝ Պուտինը ցանկացել է «անձամբ» տեղեկանալ, թե ինչ վիճակ է Հայաստանում, և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ Կարեն Կարապետյանը։ Վերջինս Վլադիմիրովիչին տեղեկացրել է, որ ամեն բան նորմալ է, և իրենց կհաջողվի մեկ-երկու օրից իրավիճակը «ստաբիլացնել», ամեն ինչ կարգավորել, ինչը, փաստորեն, չի հաջողվել, և Ռուսաստանն ստիպված է եղել էմիսարներ ուղարկել Հայաստան՝ հանձինս Զատուլինի, որպեսզի իրավիճակը «ֆորպոստում» դուրս չգա վերահսկողությունից։

Հիշենք, որ կրեմլյան և հայաստանյան կառավարական կայքերը տեղեկատվություն էին տարածել, որ Պուտինն այդ հեռախոսազրույցում նշել էր․ «Ճգնաժամային իրավիճակի կարգավորումը Հայաստանում պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա», ինչը դե ֆակտո աջակցություն էր Կարեն Կարապետյանին և ինչը վատ ընկալվեց մեր հասարակության կողմից։ Ի դեպ, մեր տեղեկություններով, շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում մի վերջին անգամ հավաքվել է այսօր գործող կառավարությունը՝ հրաժեշտի ճաշկերույթի։

Բացի մի քանի հոգուց, բոլորը եղել են հանգիստ և թիմով հեռանալու որոշմամբ։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Կարեն Կարապետյանի ամենահաջողված կադր՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, որի մասին ասում էին, թերևս, կմնա։ Իսկ Դավիթ Տոնոյանը, մեր տեղեկություններով, որոշել է չընդունել պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը, «եթե գործող կառավարությունից միայն իրեն առաջարկեն մնալ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս