Սիրիայում աղետի Է ենթարկվել Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիայի արեւելյան շրջանների վրա պլանային թռիչք կատարելիս կործանվել Է Կա-52 ռուսական ուղղաթիռը, զոհվել են երկու օդաչուները»,- ասել են գերատեսչությունում: Նախարարությունում ճշտել են, որ որոնողափրկարարական խումբը զոհված օդաչուների մարմինները հասցրել Է բազավորման օդանավակայան: «Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպի պատճառ կարող Էր դառնալ տեխնիկական անսարքությունը»,- նշել են պաշտպանության նախարարությունում: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Միջերկրական ծովի երկնքում աղետի Էր ենթարկվել Սու-30ՍՄ ռուսական կործանիչը, որի երկու օդաչուները զոհվել Էին: