
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցի վարչապետի ընտրության համար կազմակերպված ԱԺ հատուկ նիստին: Մեր տեղեկություններով` պատգամավորը Սոչի է մեկնել:
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ այսօր ԱԺ նիստին ներկա չէ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Նշենք նաև, որ նիստին ներկա չեն նաև ՀՅԴ խմբակցություից Աղվան Վարդանյանը և ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը: Ինչպես հայտնի է այս պատգամավորները վայր են դրել իրենց պատգամավորական մանդատը: