Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորական հեռագիր է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում նպաստելու է մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության զարգացմանը», – ասված է Վլադիմիր Պուտինի հեռագրում: